01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գործիդ գնա ա՜յ տղա, տո այ վաղամեռիկ ապաքաղաքական պիտույք. ԲՀԿ-ական պատգամավոր

Անշուշտ, կարծիք արտահայտելը յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքն է, բայց, արդյո՞ք, կարելի է այն չարաշահել… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Լավ, ասենք՝ թող էլի քննարկեն ու քննադատեն ստատուսներս… Մի ինչ-որ ջահել գրչակ է վերջերս խցկվում գրածներիս մեջ, ու, բովանդակությունից գլուխ չհանելով, մի անկենդան երկտող թողնում, նկարս իր նկարին կցում ու արագ […]

Հերոսները դարձել են վախկոտ, վախկոտները դարձել են հերոս փողատեր: Երկրապահները Արման Բաբաջանյանին զգուշացնում են

Եվ ազնիվ մարդը խոսքի իրավունք ունի, և՛ համբակը, և՛ սրիկան, և՛ դավաճանը. Yerkir. am-ի հետ զրույցում սա ժողովրդավարության ամենամեծ խնդիրը համարեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը Սասուն Միքայելյանի մասին: Բաբաջանյանի պնդմանը, թե սպայի պատիվն իրապես չհասկացած մարդիկ պետք է շպրտվեն պատմության աղբանոցը, Եղիազարյանը հակադարձում է. «Իսկ ես կասեմ ոչ […]

Կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար որևէ հանրային ելույթում Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր»

«Կարծում եմ՝ առնվազն քարոզչական տիրույթում կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար որևէ հանրային ելույթում Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր», այդպիսով նրան ունկնդրի գիտակցության մեջ, ըստ էության, հավասարեցնելով իրեն։ Եթե անհրաժեշտ է չեզոք լիցք պարունակող բնորոշում, ապա կարելի է օգտագործել ուղղակի «Ադրբեջանի նախագահ» ձևը, իսկ եթե խնդիր կա քարոզչական հարված հասցնելու, ապա «Բաքվի բռնապետ» սահմանումը […]

Ծնոտներին խփելուց հետո ծամել ականջները. «սիրո և հանդուրժողականության» իշխանություն է. Իրատես

«Սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան» իշ­խա­նու­թյու­նը դեռ եր­կար կխո­սի չար ու­ժե­րի կող­մից ի­րենց վե­րա­բերյալ «վատ-վատ» բա­ներ գրե­լու, սպառ­նա­լու, սա­բո­տաժ ա­նե­լու և այլ­նի մա­սին: Ոչ թե՝ ո­րով­հետև դա է ի­րա­կա­նու­թյու­նը, այլ՝ մար­դիկ դեռևս «զմայլ­վում» են նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Պե­տու­թյան կա­ռա­վա­րիչ­նե­րից շա­տե­րը կդժ­գո­հեն, թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հա­մընդ­հա­նուր բա­ցա­սա­կան ֆոն է, որ «ֆեյ­քե­րի» բա­նա­կը բզկ­տում է ի­րենց, ու չեն նկա­տի ի­րենց […]

Մինչեւ 2050 թիվը հասցնեմ 16 հատ մեգամուրազներս անեմ, էկեք ինձ թիկունք կանգնեք. մեգագլուխգովանը՝ ՄԱԿ-ում

Երկրներն ու ժողովուրդները, իրենց շահերով առաջնորդվելով հանդերձ, այդ շահերը առաջ են տանում գաղափարախոսությունների և սկզբունքերի անունից, և նրանց առաջնորդները միջազգային հարթակներում հանդես են գալիս հենց գաղափարախոսությունների անունից, որ համախոհներ ձեռք բերեն իրենց խնդիրների համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը բացառություն է, ով արդեն երկրորդ տարին ՄԱԿ-ի ամբիոնից գլուխն է գովում, թե ինչ զիլ հեղափոխություն է արել, և […]

Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր. Հրապարակ

Ցանկացած փոփոխություն պետք է իմաստ ունենա։ Իշխանության փոփոխությունը պետք է մեր կենսամակարդակի փոփոխության հանգեցնի, իսկ յուրաքանչյուր նոր նշանակված կադր պետք է իր նախորդից մի փոքր ավելի լավը լինի եւ լավ աշխատի։ Ցավոք, դեռ չենք կարող պնդել, որ մեր երկրում կատարվող փոփոխությունների պարագայում այս սկզբունքը պահպանված է։ Անշուշտ, արդար էր եւ առաջադիմական այն, որ 10 տարի […]

ԵԱՏՄ նիստի օրակարգը գլխիվայր փոխվել է: Գազի 30% թանկացման փոխարեն ավելի բարձր գին կքննարկվի. Ժողովուրդ

Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձ­րագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսա­կան միության բարձրագույն ներկայա­ցուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: Օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլա­դիմիր Պուտինը կմասնակցի երևանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համա­ձայնության հասնել, որպեսզի խորհր­դի երևանյան […]

Մոտ 2 միլիոն դոլար է ծախսվում առանձնատան հիմնանորոգման համար, որպեսզի Փաշինյանն ընտանիքով տեղափոխվի այնտեղ. Հրապարակ

Մենք օրեր առաջ լուր էինք ստացել, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում, այսինքն՝ կառավարական ամառանոցներում, որտեղ այժմ բնակվում են Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի ընտանիքները, թափով շինարարություն է ընթանում։ Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ հիմնովին նորոգվում է այն առանձնատունը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում՝ թողել են միայն, կոպիտ ասած, շենքի պատերը, փոխվում են սենյակների դասավորությունը, դիզայնը, […]

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները». Իրավունք

Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում: Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուրները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո: Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով գողերը»: Այսինքն, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված