Եթե որոշումը ստվերային չէր, ինչու՞ տեղ չգտավ Փաշինյանի «100 քայլ»-ում․ Գագիկ Մինասյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալից
«Դա, ըստ էության աշխատավարձի բարձրացում է, որտեղ պարգեւավճարը հավասարեցված է աշխատավարձին» – «Փաստինֆո» – ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալին։ Գագիկ Մինասյանի խոսքով, սա նորմալ կընկալվեր, եթե չիրականացվեր ստվերային կերպով՝ թաքուն։ Ըստ Մինասյանի, առհասարակ, ստվերային որոշումների կայացումը բնորոշ է, այսպես […]