«Նոր Հայաստան, նոր արժեքներ և նոր բարքեր ու վերջ». Արթուր Թովմասյանը
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/61799699_305327183706442_5511270900009271296_n.jpg)
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծուռ հայելիների թագավորություն.
Առհասարակ, քարոզչության ժամանակակից տեխնոլոգիաները բավական նուրբ են, և, որպես կանոն, մենք դրանց կործանարար ազդեցությունը հասկանում ենք կատարված իրողություններից հետո: Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը՝ ի դեմս, քայլած նախարարի, որոշել է 20 միլիոն դրամ հատկացնել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար: Մեր թավշյա նախարարը, որն ասում է, թե՝ դպրոցներում չպետք է լինեն հոգևորականներ, դպրոցներում չպետք է ուսուցանվի Եկեղեցու պատմություն, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները կարող եք հանել կրթական ծրագրից: Այս ամենը քարոզ է և չի կարելի:
Սակայն, իր մոտ ընդունում է տրանսգենդեր Կարաբինային և քննարկում անցկացնում նրա հետ: Այս ամենի արդյունքում թույլատրելի է դառնում, որ ֆինանսավորվի նման ֆիլմ:
Հ.Գ. Վստահ եմ, որ բոլորդ հասկանում եք, որ ազգային և հոգևոր արժեքներ չի կարելի քարոզել, բայց փոխարենը կարելի է 20.000.000 դրամ տրամադրել այսպիսի քարոզին։ Նոր Հայաստան, նոր արժեքներ և նոր բարքեր ու վերջ»: