04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

24 դեմ, 4 կողմ. Արցախի ԱԺ-ն չընդունեց Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 31-ի նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին, և շնորհավորելով բոլորին՝ նշել է. «Մենք կարող ենք արձանագրել, որ պատմական հաջողություն ունենք և, որ պակաս կարևոր չէ, այդ հաջողությունը գրանցվել է […]

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` գնդացրորդ, ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B, C, D/, վարորդ /B, C/ մասնագիտություններով:   Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից և կատարվող խնդիրների […]

«Ձեր խելքի բանը չի». Կարինե Աճեմյան

ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանր-մունր գործիքներ, վայ կներեք «գործիչներ», փորձում են մեկնաբանել, հակադարձել նախագահին…… մի փորձեք, դա ձեր խելքի բանը չի: #ՍերժՍարգսյանխոսելուէ»:

Արայիկ Հարությունյանը հերքում է, որ Եկեղեցու պատմություն առարկան հանել են դպրոցական ծրագրից

«Եկեղեցու պատմություն առարկան այս պահին դասավանդվում է դպրոցներում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցներից Հայոց եկեղեցու պատմությունը հանելու մասին հարցին։ Նախարարը զարմացավ, թե որտեղից է այն որոշումը, թե այդ առարկան պետք է հանեն դպրոցական ծրագրերից, ապա ասաց. «Այդ ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, […]

Արցախում քննարկվել են զորահավաքային գործընթացները

Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը: Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է. «Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը […]

Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի ԼՂ խնդրի լուծման համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով միջնորդական համաժողովում և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:   Իր ելույթում Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով»: Համաժողովի ավարտին պատասխանելով […]

Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը. Փայլանը՝ ի պատասխան Էրդողանի

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը:   Twitter-ի իր էջում Փայլանը, մասնավորապես, գրել է. «Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին ասում է. «Դա պատմաբանների աշխատանքն է: Դա հնագետների աշխատանքն է: Այս գործին որևէ քաղաքական շապիկ թող չհագցնեն»: Պատմաբանները չեն […]

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի: ԱԻՆ-ը հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված