«Վարչապետը հստակ ասում է՝ ազգաքանդ քաղաքականություն եմ վարելու» /տեսանյութ/
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանն այն մասին, թե առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։Այս մասին հայտնում է Trend.az-ը։ «Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: […]
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել և որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և ստորագրությամբ չհեռանալը։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սա համարում է հերթական ոտնձգությունը խոսքի ազատության նկատմամբ։ Իշխանափոխությունից անցել է շուրջ 18 ամիս ու միայն այն ժամանակ, երբ Ռուսլան Բաղդասարյանը համացանցում ակտիվացավ և սկսեց […]
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն […]
«Հենարան» մամուլի ակումբի հյուրը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն է, ով անդրադարձել է երեկ ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած ՀՀԿ երիտթևի բողոքի ակցիային : ՀՀԿ ԵԿ ղեկավարը խոսել է կուսակցության երիտասարդական կառույցի հետագա քայլերից՝ ներքաղաքական զարգացումների, քաղաքական օրակարգի համատեքստում:
«Հենարան. ակումբի հյուրը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
























