12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞. «Ժողովուրդ»

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումում […]

Գլխավոր դատախազի նորանշանակ խորհրդականը պատահական մարդ չէ. «Ժողովուրդ»

Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվա Սաղոյանը պատահական մարդ չէ. նա 2021թ. հուլիսի 14-ին Սնանկության դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Սաղոյանի քույրն է։ Եւ այս իրավիճակում հետաքրքիր է, թե երկու քույրերը ինչպես են հակակշռելու դատախազություն-դատարան մոզաիկան՝ բնակվելով նույն հարկի տակ՝ Շենգավիթ վարչական շրջանում»։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. Նորաբակի ուղղությամբ կիրառելով ականանետ. ՊՆ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին. ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ ու ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային […]

Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, հացադուլ է հայտարարել

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, ով Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։ «Նա երեկվանից չի սնվել և հայտարարում է, որ սնունդ չի ընդունելու, քանի գտնվում է ՁՊՎ-ում։ Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Իր […]

Մոսկվայում մայիսի 25-ին կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները

Ռուսական կողմն առաջարկ է արել ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն ընդունել է առաջարկը, հանդիպումը կկայանա մայիսի 25-ին: Նշենք, որ ԱԳ նախարարների մակարդակով էլ վաղը հանդիպում է սպասվում Մոսկվայում. Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է ՌԴ

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն հունիսին, հուլիսին ու հոկտեմբերին. Մանրամասներ

Հունիսի 1-ին Քիշնևում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Նրանց կմիանան ԵԽ նախագահ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին՝ Գրանադայում: «Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին», – ասաց Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված