04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արևմուտքից կոչ են անում ՀՀ իշխանություններին․ «Փաստ»

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ: Պարզվում է՝ այս թեման քննարկումների լուրջ առիթ է դարձել նաև «դրսում»: Ի մասնավորի, մայիսի 18-ին Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Նախ՝ ասամբլեան Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը ճանաչել է որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն, ինչպես նաև դատապարտել է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:

Միևնույն ժամանակ Ասամբլեայի ընդունած բանաձևում նաև նշվում է, որ լիակատար համերաշխություն են հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հանդես գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։Հավելենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ