12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակ

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով ՀՀ-ն 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան: Հայտնում է 1lurer.am-ը: Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն […]

Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, […]

Եթե չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր․ Իրավապաշտպանը՝ դատավորին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հարցին՝ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանքի ուղարկած դատավոր Ժորա Չիչոյանի նկատմամբ, ըստ իրեն, ճնշում գործադրվե՞լ է, պատասխանեց․ «Ինչքան էլ ուզում է ճնշում գործադրված լինի, թուղթը ստորագրողը մեկ մարդ է, մեկ ձեռք է, և թող որևէ մեկը չմտածի, որ երբևէ որևէ ճնշմամբ ինքը որևէ արդարացում է ունենալու։ Երբևէ։ Թուղթը ստորագրողը ո՛չ […]

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան․ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին ու նրանց հնչեցրած ուղերձները․ «Կոռնիձորի հանրահավաքի սիրելի’ մասնակիցներ Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։ Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։ Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։ […]

Իրավիճակը լարվել է դատարանի մոտ. զոհվածների ծնողները փակել են ճանապարհը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Իրավիճակը խիստ լարված է դատարանի մոտ. 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները փակել են ճանապարհը: «Ինձ տարեք դատեք», – ոստիկաններին ասաց զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը, ով չկարողացավ զսպել հուզմունքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված