14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թշնամին կրակել է Կաշենի հանքավայրի և այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է […]

Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու․ «Հրապարակ»

«Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաեւ կառավարության ղեկավարը։ […]

«Հայաստանում փորձում են թրենդային դարձնել «հայ ժողովուրդն առանց Արցախի բանաձևը»»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Սերժ Սարգսյանը նախագահության տարիներին և նաև իշխանազավթումից հետո ասում էր՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Հիմա նա դա ասում է որպես քաղաքական նպատակ, բայց նա «Царь и Бог» չէ, որ հենց ասի՝ այդպես լինի: Դա պետական այրի նպատակ է, դա ոչ միայն ներքաղաքական սպառման ուղերձ է, այլ նաև արտաքին […]

Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞. «Ժողովուրդ»

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումում […]

Գլխավոր դատախազի նորանշանակ խորհրդականը պատահական մարդ չէ. «Ժողովուրդ»

Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվա Սաղոյանը պատահական մարդ չէ. նա 2021թ. հուլիսի 14-ին Սնանկության դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Սաղոյանի քույրն է։ Եւ այս իրավիճակում հետաքրքիր է, թե երկու քույրերը ինչպես են հակակշռելու դատախազություն-դատարան մոզաիկան՝ բնակվելով նույն հարկի տակ՝ Շենգավիթ վարչական շրջանում»։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. Նորաբակի ուղղությամբ կիրառելով ականանետ. ՊՆ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին. ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ ու ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված