12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է ծավալել, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: «Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր գործով, չնայած, պետք է ասել, որ դրանք իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև շատ հարցեր կան, որ խաչվում են», – Տավուշում դպրոցականներ հետ հանդիպմանը հայտարարել է […]

Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին. Երեկ, ռուսական «Россия 1» հեռուստաընկերությունը անդրադարձ է արել «Արարատ» հայկական կոնյակի ներմուծման արգելքին: Վստահ եմ, որ «Արարատ» կոնյակի Ռուսաստան արտահանման հնարավոր արգելքի պատմությունը ցույց է տալիս, որ արևմտյան ներդրողների հետ գործ ունենալը մեղմ ասած սխալ է։ «Արարատ» կոնյակը լեգենդար ու եզակի ապրանքանիշ է, […]

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան. Մայր Աթոռից արձագանքում են Փաշինյանին. News.am

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ: Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին ուզում է […]

Մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է. «Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, […]

Կկալանավորվի՞ զոհված զինծառայողի մայրը. դատարանը որոշումը կհրապարակի այսօր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված զոհված զինծառայողի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 15:00-ին: «Որդիների կանչ» ՀԿ-ն քաղաքացիներին կոչ է անում 14:30-ից հավաքվել Շենգավիթի դատարանի բակում: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ինքն ու իր ընկերները 14.30-ին լինելու են դատարանի առաջ ու սատարելու են […]

Հորդորել է առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ «Հրապարակ»

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախապես ՔՊ-ականները չեն իմացել․ քննարկվում էր երկուշաբթի օրը հանդիպելու հարցը։ Հանդիպման հրատապությունը թերեւս պայմանավորված է եղել երեկ Մոսկվայում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների, ինչպես նաեւ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունների փաստով եւ դրանից առաջ որոշ […]

ՔՊ-ն դեմ է քննիչ հանձնաժողովին․ «Հրապարակ»

Գրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների թույլ տված վարքականոնների խախտման դեպքերի քննության համար: Դրանք են` Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, Լաչինի միջանցքի թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանի […]

Արևմուտքից կոչ են անում ՀՀ իշխանություններին․ «Փաստ»

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ: Պարզվում է՝ այս թեման քննարկումների լուրջ առիթ է դարձել նաև «դրսում»: Ի մասնավորի, մայիսի 18-ին Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված