31 Մայիսի, Չորեքշաբթի, 2023
KFC

Տիկին Գայանեի նկատմամբ կեղտոտ արշավի պատճառը կարող է լինել այն, որ նա մոտ 10 օր առաջ մերժել է Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը. Տիգրան Վարդանյան

imgonline-com-ua-Resize-ePmNtMFYGmNca8h

Տիգրան Վարդանյանը գրում է. «

Ես կարծում եմ, որ տիկին Գայանեի նկատմամբ արվածը կեղտոտ արշավ է, որին ներգրավվել է նաև Աշոտիկը:

Ուրեմն, երբ Աշոտիկն Ամիրյան 27 հասցեում գտնվող վարսավիրանոցներից մեկն է գնում, նրա կողքը պարտադիր երկու ուժային կառույցի ներկայացուցիչ է լինում: Ի դեպ` տեսանելի, էլ չեմ ասում, որ հնարավոր է ավել լինեն, պարզապես չնկատվեն: Հիմա հարց է առաջանում` էդ ո՞նց եղավ, որ Աշոտիկը մենակ էր այնտեղ, մենակ էր, երբ նստեց մեքենան, մենակ էր երբ իրեն մեքենայից դուրս նետեց: Հը՞: Բա էդ ուժայինների ուլերն ու՞ր էին:

Ես կարծում եմ, որ տիկին Գայանեի նկատմամբ արվածը կեղտոտ արշավ է, որին ներգրավվել նաև Աշոտիկը: Պատճառն էլ կարող է լինել այն, որ տիկին Գայանեն մոտ 10 օր առաջ մերժել է Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը: Գուցե բունկեռներում «բարոյական» աջակցություն ցուցաբերածը նեղվել է, որ հերոսածին մայրն իրեն էլ, իր հրավերն էլ գրողի ծոցն է ուղարկել ու այսպիսով մուռ է հանում:

Տիկին Գայանեի հասցեին տարբեր կանայք այնպիսի մեկնաբանություններ են գրում, այնպիսի հայհոյանքներ, որ ես համոզված եմ, եթե իրենց տղան զոհված լիներ, գլուխը կտրված լիներ, փակ դագաղով թաղեին, ապա իրենք չէին տխրի, այլ` «փրփուր փարթի» կանեին: Նայում եմ ու մտածում, արա, ո՞նց կարող էր հայ կնոջ, հայ մոր, հայ տատիկի կերպարն այսքան իջնել արժեքազրկվել: Նիկոլն ու իր ենիչերները կարողացան դա անել: Կարողացան այնպես անել, որ հայ կինը այնպիսի լկտի հայհոյանքներ ու անեծքներ գրի, որ ես իմ տղա հալով ամաչում եմ:

Տղամարդուն ոչ վայել բառապաշարով հանդես եկող կանայք էլ ունեն ընտանիքներ, երեխաներ, ամուսիններ: Լավ, էս ի՞նչ կարգի շեղված ընտանիք է, որ հայ տղեն չի կարողանում մորն ասել, «այ մամ ջան, ամոթ ա» կամ ամուսինը չի կարողանում իր կնոջ սանձերը ձգի: Դե երևի կայֆ ա տալիս, որ ասեն մեր էս ինչի մերը կամ մեր էս ինչի կինը հլը ինչ քֆուրներ ա տալիս:

Վիժվածքների ընտանիքի ու իրենց ենիչերների հերթական շոուն: Ավելի լավ է էդ ձեր «նոռկոմանին» ստուգեք, գուցե ԼՍԴ-ի, լիրիկայի կամ մեկ այլ թմրամիջոցի ազդեցության տակ է եղել, երբ իրեն մեքենայից դուրս ա նետել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ