05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ Արցախը 164 օր է գտնվում է շրջափակման մեջ․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողնեք, միևնույն է խաղաղություն բերում են միայն հայ ՄԱՅՐԵՐԻՑ ծնված արծիվները:
Եվ այսօր, այդ արծիվներից մեկի մայրիկին՝ տիկին Գայանեին, օրվա ստահակ իշխանությունը փորձ է անում շինցու և կարված դատական գործով հաշվեհարդար լինել. հաշվեհարդար լինել այն մորից, ով աշխարհի ամենաթանկ գինն է վճարել ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի համար՝ իր որդու կյանքը: Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս և իհարկե, նա պատրաստ է սեփական իշխանությունը պահելու համար հատել գրված և չգրված բոլոր կարմիր գծերը:

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ուզում եմ բոլորի՛ն հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ Արցախը 164 օր է գտնվում է շրջափակման մեջ:

Հ.Գ. Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում երբեք…»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ