Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը.տարիներ շարունակ լրատվական պատերազմ մղել է լրագրող Նիկոլ Փաշինյանը.Արմինե Օհանյան /տեսանյութ/
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական […]
Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով։ Մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել։ Աշխատանքային այդ ռեժիմը ձեռնտու է միայն մեկ մարդու։ Հետևաբար՝ պետք է այն փոխել։ Պատկերավոր ասած՝ ոչ թե պետք է ձորը գցած քարի հետևից գնալ, այլ քարը գցողին նետել ձորը ու հավաքել բոլոր քարերը, այսինքն՝ […]
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ […]
Ես դրան չեմ վերաբերվում որևիցե կերպ, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման մասին, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի դստեր ու կնոջ նկատամամբ, նաև պետական հեղաշրջում է նախապատրաստել: «Իմ օրակարգում նման հարց չկա ու դա ինձ չի […]
Գազի սակագնի բարձրացման հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, իհարկե, հասարակությունը տեղյակ կլինի ու կառավարությունը կտեղեկացնի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա», – ասաց նա։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ […]
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երբևէ փորձ չի կատարել ՍԴ որևէ դատավորի վրա՝ ՍԴ կողմից ընդունվող որևէ որոշման կապակցությամբ ազդեցություն ունենալու, այս մասին «Պրեսսինգ» հաղորդման շրջանակներում ասել է հաղորդման հյուրը՝ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը։ Հաղորդավարի հարցին, թե եթե Սահմանադրական դատարանի նախագահի անուն-ազգանունը, օրինակ, լիներ Պողոս Պետրոսյան, դարձյա՞լ ՍԴ-ն այսօր նման թոհուբոհի կիզակետում կլիներ, Արևիկ Պետրոսյանը պատասխանել […]
Հայաստանի մայր օրենքը հերթական անգամ փոփոխության է ենթարկվում։ Տեսակետ է արդեն հնչում, որ այս բարեփոխումներով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր իշխանությունն ավելի ամրապնդել։ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցեց այս և այլ խնդիրների շուրջ։ -Ձեր կարծիքով ո՞րն է սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը, ինչի՞ է ձգտում իշխանությունը։ -Առայժմ շատ տեղեկություններ չունեմ այդ […]
2020 թվականի հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սոցիալական քաղաքականության առանցքային որոշ մոտեցումներ: Դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի խթանման միջոցով աղքատության հաղթահարմանը: Իհարկե, այս մոտեցումները ևս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ և քաղաքական ծեծված փաթեթավորումներով։ Հիշեցնեմ՝ 2018 թվականի ամռանը հրապարակվեցին ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ այս հղումով): Ի դեպ, 1,5 տարի առաջ Դաշնակցության կողմից օրակարգ բերված այս […]
























