10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

«Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից: Ամոթ է, էլի ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից… Ի՞նչ Երևանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության իրավական վերլուծություն,ի՞նչ ավագանին՝ Երևանի օրենսդիր մարմին: Հայաստանում միակ օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է և հերիք է «լոլո» կարդաս ԱԺ ամբիոնից: Ամոթ է էլի: Հ.Գ. ԱԺ պատգամավորները ունեն սահմանադրական իրավունք քննիչ հանձնաժողով ստեղծելու և վերջ»:

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Հմաբարյանը գրել է․ Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ` Ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր… Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը, 2018-ի հետ համեմատ, գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի […]

Կառավարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա, ես ինքս այդ կապակցությամբ ձևավորված տեսակետ չունեմ. վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ համապարփակ բժշկական հայեցակարգին, որով նախատեսվում է առողջապահական հարկատեսակի ներդրումը` վեց տոկոսի չափով: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե արդյունավետ է համարում հայեցակարգով առաջարկված մոդելը, երբ չբավարարող ֆինանսավորման ամբողջ բեռը դրվելու է աշխատող մարդկանց վրա […]

Սա նշանակում է գնաճ կամ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում

Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու: Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին […]

Բացասական երանգավորումը նվազել է. ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում ՀՀ-ՌԴ հարաբերությունները

«Ժողովրդի ձայն» ակումբը ներկայացրել է 2019 թվականի աշնանը հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքները, որոնց նպատակն է հասկանալ, թե որքանո՞վ են լրատվամիջոցներում ներկայացվում ռուս-հայկական հարաբերությունները և ինչ կոնտեքստում: «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը հայտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հայկական տեղեկատվական դաշտում ամենապահանջված թեմաներից մեկն են: Հաճախ այդ հարաբերությունների լուսաբանումը դառնում է գործիք որոշ լրատվամիջոցների ձեռքում, որոնք տարբեր պատճառներով […]

Այ հենց սա՛ է նոր Հայաստանը

Այ հենց սա՛ է նոր Հայաստանը..․ Դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում, լայք դնելու համար գործից են հանում, դեմ արտահայտվելու համար թաթիկներն են ուզում կտրել, իսկ կոնկրետ սպառնալիքի համար, այն էլ ոստիկանի կողմից հնչեցված՝ ընդամենը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։ Բայց այս փաստը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Իրականում իշխանությունը ցույց է տալի, որ եթե […]

Արարատ Միրզոյանը պատժեց Ալեն Սիմոնյանին

 ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում կիրառեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ: «Ինքը գիտի՝ ինչի համար»,-ասաց Միրզոյանը: Այդ պահին փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դահլիճում զրուցում էր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչից հետո վերադարձավ նախագահություն:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված