Բացասական երանգավորումը նվազել է. ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում ՀՀ-ՌԴ հարաբերությունները
«Ժողովրդի ձայն» ակումբը ներկայացրել է 2019 թվականի աշնանը հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքները, որոնց նպատակն է հասկանալ, թե որքանո՞վ են լրատվամիջոցներում ներկայացվում ռուս-հայկական հարաբերությունները և ինչ կոնտեքստում:
«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը հայտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հայկական տեղեկատվական դաշտում ամենապահանջված թեմաներից մեկն են: Հաճախ այդ հարաբերությունների լուսաբանումը դառնում է գործիք որոշ լրատվամիջոցների ձեռքում, որոնք տարբեր պատճառներով փորձում են դրանք աղավաղված լույսի ներքո ներկայացնել և ընթերցողին տրամադրել ոչ այնքան օբյեկտիվ տեղեկատվություն ինչպես Մոսկվայի և Երևանի հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության մասին:
Սույն զեկույցի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման համար Հայաստանի համար կարևոր է հասարակությանը հնարավորինս օբյեկտիվ պատկեր ներկայացնել՝ հիմնավորված փաստարկներով և հաստատված փաստերով:
Այս զեկույցը պատրաստվել է 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում հայաստանյան ինը էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիթորինգի հիման վրա: Տեղեկատվական ռեսուրսները պայմանականորեն բաժանվել են մի քանի խմբերի՝ հիմնվելով այն խմբագրական քաղաքականության վրա, որ դրանք վարում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում («Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «News.am», «Փաստ» «168 ժամ»; արևմտամետ աջակցություն վայելող` «Առաջին րատվական», «Լրագիր», «Ազատություն»):
Մոնիթորինգը հիմնված է երկու տեսակի վերլուծության վրա. հաշվի են առնվել քանակական վերլուծություն (ԶԼՄ-ներում հրապարակումների քանակը, դրանց ընդհանուր տոնայնությունը և լուսաբանումների դինամիկան՝ 2018-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած) և որակական վերլուծություն (հրապարակումների բովանդակություն):
Մոնիտորինգի արդյունքները
Մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ թեմաները Հայաստանի ԶԼՄ-ներում աննախադեպ էին հրապարակումների քանակի առումով: Նշված ժամանակահատվածում այդպիսիք եղել են շուրջ 3 հազար:
Կենտրոննալով նշված հրապարակումներում առանցքային բառերի վրա և դրանց ընդհանուր տոնայնության վրա, դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի.
• դրական – 838;
• չեզոք – 1647;
• բացասական – 515:
Ի դեպ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին ևս մոնիթորինգ էր արել հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում: Նշյալ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերություններին նվիրված հրապարակումների քանակը եղել է ավելի քան 800, որոնց կեսը թեման լուսաբանել է չեզոք, 270-ը՝ բացասական, իսկ 140-ը՝ դրական:
Այսպիսով, նախորդ տարվա ֆոնին, հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ ոչ միայն պահպանվել է, այլև զգալիորեն աճել է: 2019-ին չեզոք, դրական և բացասական հրապարակումների հարաբերակցությունը կարող է սահմանվել որպես 2: 1: 0.6, մինչդեռ 2018-ին` 3: 1: 2: Այսինքն, եթե 2018-ին երկու անգամ ավելի շատ էին բացասական հրապարակումները, քան դրական, ապա 2019-ին իրավիճակը լրիվ հակառակն է: Եվ սա չենք կարող չնշել որպես դրական միտում հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանման գործում:
Հրապարակման հիմնական թեմաները
Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հրապարակումների թվի ավելացումը ակնհայտորեն կապված է Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացման հետ և, համապատասխանաբար, Երևան ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների այցելության հետ:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հիմնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր: Հատկանշական է, որ շատ հրապարակումներ այս այցի հանգամանքների վերաբերյալ լուրերի ու կանխատեսումների տարածմամբ էին աչքի ընկնում, մասնավորապես նշվում էր, որ այցը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ որոշմամբ: Ամենատարածված վերնագրերից կարելի է հիշատակել հետևյալները՝ «Պուտինը չի գա Երևան», «Պուտինի պահանջը. Կա՛մ Քոչարյանը կազատվի, կա՛մ նա չի գա Երևան», «Պուտինը ցանկանում է այցելել Քոչարյանին բանտում»:
Ակտիվորեն քննարկվեց նաև Հայաստանի համար ռուսական գազի գնի հարցը: Կրկին, տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող շատ լրատվամիջոցներ, առանց կոնկրետ փաստարկներ կամ փաստեր ներկայացնելու պնդում էին, որ Ռուսաստանը ներքաղաքական որոշակի զիջումներ է ակնկալում՝ գազի ավելի ցածր գնի դիմաց: Օրինակ՝ Lragir-ը հրապարակեց հրապարակում հետևյալ վերտառությամբ «Գազի շանտաժ. Քաղաքական գինը Երևանի և Մոսկվայի համար»:
Մեր կարծիքով, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հետագայում պահպանելու և խորացնելու համար լրատվամիջոցները պետք է ավելի զգույշ լինեն երկկողմ օրակարգում զգայուն հարցերի վերաբերյալ իրենց կողմից տարածվող տեղեկատվությունների հարցում, ավելի զգուշավոր մոտենան առկա տեղեկատվությունը և այլն: Ի վերջո, արդյունքում մենք տեսանք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը կայացավ Երևանում, երկների առաջնորդները ժամանեցին, տեղի ունեցան նաև երկկողմ հանդիպումներ, ու այդ ամենը տեղի ունեցավ դրական մթնոլորտում և ճանաչվեց արդյունավետ:
Հայկական մամուլում ակտիվորեն լուսաբանվել են նաև Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գ.Նժդեհի հուշատախտակի ներկելու և Երևանում Ա.Գրիբոեդովի հուշարձանի վրա ներկ լցնելու միջադեպերը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ չնայած որոշ քաղաքական ուժերի կողմից «կրակ վրա յուղ լցնելու» ցանկությանը, այդ միջադեպերը ներկայացվել են բավականին օբյեկտիվոր հայկական լրատվամիջոցների կողմից՝ առանց որևէ լուրջ տեղեկատվական մանիպուլյացիաների:
Առանձնահատուկ հարկ է նշել իշխանամետ լրատվամիջոցները: Հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում կան երկու տեսակի նյութեր: Առաջինը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի կարևոր դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պահպանման գործում, ներառյալ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփումների միջոցով: Նյութերի երկրորդ խումբը տեքստեր են, որոնք պարունակում են տարատեսակ ինսիունացիաներ՝ Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վրա Ռուսաստանի կուլիսային ազդեցության մասին: Խոսքը, մասնավորապես, այնպիսի հրապարակումների մասին է, թե, իբր, Ռուսաստանը փորձում է լարվածություն հրահրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Փաշինյանի միջև, ազդել հայկական կողմի վրա, որպեսզի Հովհաննես Իգիթյանը դուրս մնա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից և այլն:
Արևմտամետ ուղղվածության հայկական ԶԼՄ-ներն ավանդաբար շեշտը դնում էին Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար պայքարի անհրաժեշտության վրա, որն, իբր, վտանգված է Ռուսաստանի հետ չափազանց սերտ հարաբերություններից: Այս համատեքստում ակտիվ տարածված մտքերից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող ներկայիս արտաքին քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում նախորդների արտաքին քաղաքականությունից:
Նշված ԶԼՄ-ները առավել ակտիվորեն փորձեցին խորացնել իրավիճակը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի «չվերահսկողություն» Հայաստանի իշխանությունների կողմից, Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, Ռուսաստանի աջակցությունը Հայաստանում ընդդիմադիր «կլան-օլիգարխիկ խմբավորումների» վրա և այլն: Ցավոք, ուսումնասիրվող ժամանակահատվածում Ռուսաստանի վերաբերյալ արևմտամետ լրատվամիջոցների հրապարակումների ագրեսիվ տոնայնությունը չի անցել:
Եզրակացություն
2019-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության լուսաբանումը աննախադեպ են հրապարակումների քանակի առումով:
2019-ի աշնանը հրապարակված հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ բացասական հրապարակումների քանակը զգալիորեն նվազել է: Հրապարակումների հարաբերակցությունը հօգուտ այն հրապարակումների է, որոնք դրականորեն ընդգծում են հայ-ռուսական հարաբերությունները:
Հայկական մամուլում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերյալ ապատեղեկատվությունը նվազել է, բայց տեղեկատվական մանիպուլյացիան շարունակվում է: Դա բացատրվում է ինչպես Ռուսաստանի նկատմամբ արևմտյան կողմնորոշում ունեցող ԶԼՄ-ների ավանդաբար բացասական վերաբերմունքով, այնպես էլ որոշ լրատվամիջոցների կողմից հայ-ռուսական թեմատիկան ներքաղաքական պայքարի համար օգատգործելու միտմամբ: