10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին

Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու չեղարկվել է այսօր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լուրերին, որ այսօր վարչապետն ու ինքը պետք է Արցախում լինեին, սակայն չեղարկվել է այցը։ «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց։ Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու […]

Միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես . Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Վանեցյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ.. Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան: Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական: Ասում ես […]

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր Հայոց բանակի օրն է. Փաստ համար 35/2 – Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – […]

Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու […]

Սա բոլորիս տոնն է. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է: Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, […]

Հայկական բանակն ազգային միասնականության կենդանի մարմնացումն է․ Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. 8Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ […]

Ծնվելով պատերազմում՝ Հայոց բանակը դարձավ հզոր և անպարտելի. Ղարամյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը բանակի 28-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել: Նա գրել է. «Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, հարգելի՛ վետերաններ. 28 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշմամբ ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։ Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Հայոց նորաստեղծ պետականությունը կանգնած […]

Հայկական բանակը 28 տարեկան է

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերը 28 տարեկան է։ Հայկական բանակը կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով: Թեև պաշտոնապես […]

Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝  եթե անգամ լիներ,  նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված