24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայկական բանակը 28 տարեկան է

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերը 28 տարեկան է։ Հայկական բանակը կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով:

Թեև պաշտոնապես Բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ  ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, Հայոց բանակը կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելու գործում:

Այս գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես Խորհրդային համակարգում ռազմական կրթություն ստացած ակտիվ և հայրենասեր սպաները, այնպես էլ հայ կամավորականությունը, որը դարձավ բանակի ողնաշարը:

Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։

Հունվարի 28-ը Հայաստանում տոն է և ոչ աշխատանքային օր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ