30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից առաջին մարդն է մահացել

Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) առաջին մարդն է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։ Նրա խոսքով՝ մահացած պացիենտը 89 տարեկան էր։

Ո՛չ խուճապին, այո՛ «կորոնավիրուսային հեղափոխությանը»

Հիշո՞ւմ եք` մի վարչապետ ունեինք. Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկն էր` էն, որ ասում էր` համաշխարհային տնտեսական ճգնաժամն ո՞ւմ շունն է, որ մեզ համար խնդիրներ ստեղծի, բանի տեղ մի դրեք`սուսուփուս կանցնի-կգնա մեր կողքով, չե՛նք էլ նկատի։ Մի բան էլ «դուխ տվեց», թե` «յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է»։ Բայց ճգնաժամն այլ «պլաններ» ուներ Հայաստանի հետ կապված՝ եկավ, հարմարավետ տեղավորվեց […]

Կորոնավիրուսի վիճակագրությունը խայտառակության աստիճան անհասկանալի է. համաշխարհային թվերը

Կորոնավիրուսի համաշխարհային թվերը Կորոնավիրուսի վիճակագրությունը խայտառակության աստիճան անհասկանալի է: Վարակվածների մեծ քանակություն արձանագրած երկրներից մահացության միջին (4.1 %) ցուցանիշից բարձր դեպքեր են արձանագրել 3 երկիր՝ Իսպանիան՝ 4.7 %, Իրանը՝ 6.1 % և Իտալիան՝ 7.9 %: Ու հակառակի պես այս պահին ամենամեծ քանակով հիվանդներ հենց այս երկրներում են: Արա Գալոյան  

Եթե պետությունը ղեկավարում է պոպուլիստը, ապա «պոպուլուսը» պետք է վճարի դրա համար

Եթե արտակարգ դրության ժամանակ արգելվում է խուճապի և ապատեղեկատվության տարածումը, ապա ինչո՞ւ է թույլատրված խուճապ և ապատեղեկատվություն տարածող որոշ պաշտոնյաների «լայվը»։ Եթե պաշտոնյան մազոխիստաբար ցանկություն ունի վարակվել, ինքն էլ չիմանալ այդ մասին և «իմունիտետ» ձեռք բերել, ապա արդյոք նո՞ւյն կերպ են մտածում նրան հանդիպած պատահական անցորդները, որոնք կարող են ակամայից դառնալ արդեն սադիզմի զոհ։ Եթե պետության ղեկավարը վարակի դեմ պայքարն […]

Ինչպես են տրամադրվելու կենսաթոշակները

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 84-ի. Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց

Հայաստանում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր են հաստատվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարակվածների թիվն ավելացել է 6-ով և հասել 84–ի։ «Նոր հայտնաբերվածների 99 տոկոսը կապ ունեն արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ»,– Facebook–ի ուղիղ եթերում ասաց նա։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: Տավուշի մարզում, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերւմ, Վայոց ձորի մարզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված