ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը
ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը: Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Քվեատուփը բացելուց հետո պարզ է դարձել, որ այնտեղ առկա է ճիշտ նույնքան քվեաթերթիկ, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել: «Կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր», – ասաց Հովակիմյանը: […]





































