«Ցույց ենք տալիս, որ այդ գումարը կա, և դարձել ենք թիրախ» Էդմոն Մարուքյանը՝ քաղաքացիներին աջակցելու առաջարկի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԼՀԿ-ի օրեր առաջ արված հայտարարությանը, որով Կառավարությանն առաջարկում էին համավարակի պայմաններում 500.000 ընտանիքի պահուստային ֆոնդից հատկացնել 100.000 դրամ: «Ստացած բազմաթիվ զանգերի, նամակների և իրավիճակը շատ ընտանիքներում ուսումնասիրելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում, և հաշվի առնելով Կառավարության կողմից ներկայացրած 14 հակաճգնաժամային ծրագրերը և […]





































