23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դավադրություններ, զտումներ, զումով նիստեր․ «Հրապարակ»

․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- պատմեց ՔՊ մեր աղբյուրը: Ի վերջո պատճառը ո՞րն է։ «Հազար ու մի պատճառ է նշվում»:

Հիշեցնենք․ Աննա Կարապետյանն Արարատ Միրզոյանի պրոտեժեն է՝ ամենաշատը գործուղումների մեկնած պատգամավորը, նաեւ հեղինակն է այն օրինագծի, որով առաջարկվում էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալեցին։ Տիգրան Ավինյանի հանդեպ կա վերապահում, հիմա էլ Արարատի մերձավորներին են խաղից հանում, ո՞րն է պատճառը, ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին շրջանում Արարատը, Ավինյանը, Թորոսյանը մոտ-մոտ են անում միմյանց։ Նիկոլն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ, անընդհատ դա հասկացնում է»,- ասաց մեր աղբյուրը: Վերջին շրջանում Նիկոլը սկսել է հաճախ հավաքել ՔՊ պատգամավորներին, երբ էլ չի հավաքում, «զումով» է հետները նիստ անում, առաջ ամիսը մեկ էիք հավաքվում, չէ՞․ հարցրինք իմքայլական Հովիկ Աղազարյանին։ «Հա, առաջ ամիսը մեկ էր, հիմա եթե ընթացիկ կարեւոր հարցեր են լինում, համատեղ քննարկում ենք»: Աննա Կարապետյանը մասնակցո՞ւմ էր վերջին նիստին։ «Աչքովս չընկավ, ես 5-րդ շարքում եմ նստում»: Նրա՝ մանդատը դնելու հարցն այս անգամ չե՞ք քննարկել։ «Ոչ, մենք այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրինագծերի նկատմամբ մեր վերաբերմունքն էիք քննարկում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ