22 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ Գործադիր մարմնի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ վետերաններ, Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու […]

Ինչքան էլ քաղաքական թիմի անդամ եք, անդեմ զանգված չեք չէ՞, յուրաքանչյուրդ անհատ եք, ինչո՞ւ չեք խոսում. Էդգար Առաքելյան

Սիրելի՛ իմքայլական ընկերներ, էս քար լռությունն ինչպե՞ս հասկանանք։ Ինչո՞ւ ոչ մեկդ չեք խոսում, ինչի՞ց եք քաշվում։ Էն արժեքները, որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել, ինչո՞ւ եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության (կներեք, որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի), ֆեյսբուքյան իր էջում գրել […]

«Շուշիի ազատագրման համար կռված փայլուն ռազմական հաղթանակը, մեզ պարտավորեցնում և պարտադրում է հասնել նոր հաղթանակների». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ մայիսյան եռատոնի առթիվ. Շուշիի ազատագրման համար կռված փայլուն ռազմական հաղթանակը, մեզ պարտավորեցնում և պարտադրում է հասնել նոր հաղթանակների: Դա հնարավոր է անել միասին ու համերաշխ: Փա՛ռք ու պատիվ Շուշիի ազատագրման համար մարտնչած հայորդիներին»:

«Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն». ի՞նչ է դա նշանակում․ Politeconomy.org

Politeconomy.org–ը գրում է․ «Արևմտյան քաղաքակրթության հիմքը համարվում է հին հունական փիլիսոփայությունը, որի առանցքում կանգնած է Սոկրատը: Նա «Սոկրատի մեթոդի» հեղինակն է, որի միջոցով որոնում էր ճշմարտությունը։ «Սոկրատի մեթոդի» հիմքը հարցեր տալն է կամ հարցեր տալու տեխնիկան, որը ժամանակակից գիտության հիմքն է։ Դիալոգների միջոցով Սոկրատը իրեն դնում էր անգետի տեղ և հարցերի միջոցով «փորփրում» դիմացինի տեսակետն այնքան ժամանակ, մինչև […]

Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը. Պուտինի շնորհավորանքը՝ Փաշինյանին

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական ուղերձում ասվում է.   «Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատում իրենց դրսեւորած խիզախությամբ եւ թիկունքում կատարած անձնուրաց […]

Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող Նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում, մասնավորապես ասված է․ «Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո այդ նշանավոր հաղթանակը մեզ համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝ […]

Կեցցե՜ «անաչառ ու օբեկտիվ» Հ1-ը. չոր թվեր և փաստեր․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեցցե՜ «անաչառ ու օբեկտիվ» Հ1-ը (չոր թվերով ու փաստերով). Հ1-ի Լուրերի՝ իրար հաջորդող թողարկումներում ԱԺ-ի միջադեպը ներկայացվում է բառացի հետևյալ կերպ «Մարուքյան-Թունյան լեզվակռվին խառնվեց նաև Իմ Քայլից Սասուն Միքայելյանը ու հարցը պարզելու համար բռուցքներին անցան»՝ առանց հստակեցնելու, թե ով է առաջինը հարվածել: Թեև կռվի կադրերը և ԱԺ ամբիոնից […]

Նեոֆաշիստները, հեղափոխական բռնապետերը և զավթիչները մինչ այսօր չարիք են․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել […]

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 146-ով, գրանցվել է մահվան 1 դեպք

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 146-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3175-ի: Ապաքինվել է 1267 մարդ, այս պահին բուժվում է 1852-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 44 դեպք կա և մահվան 12 անուղղակի դեպք

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված