06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը Hraparak.am-ին է տրամադրել է այդ կազմակերպությունների ցանկը։ «Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական […]

Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է կգա բրիֆինգով

Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական բաժինը։ Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի: […]

Արսեն Թորոսյանն այնքան ժամանակ ունի, որ Ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառում է անում. Գեւորգ Գորգիսյան

Համավարակի պայմաններում նախարարն այնքան ժամանակ ունի, որ ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառումներ անի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, անդրադառնալով իրեն ուղղված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Ցավոք նախարարը պատշաճ ժամանակ չի հատկացնում, եթե ինչ որ բանի մասին ուզում է արձագանքել նախ ծանոթանալու դրան, եթե […]

Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա. Վիտալի Բալասանյան

Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի լուծումը մեր արտաքին քաղաքականության գերխնդիրն է ու պետական և ազգային անվտանգության հիմնական գործոնը, որի համար հիմք պետք է հանդիսանա Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմա-իրավական, ժողովրդի նկատմամբ ինքնորոշման իրավունքի, որպես […]

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի: Ըստ նրա՝ պետք  է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ, որում պետք է ներգրավված լինեն պրագմատիկ մարդիկ, թիմը պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային: Հոդվածը կարող եք կարդալ ստորև: […]

Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում Վրաստանի բոլոր հաջողություններին. Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու […]

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու մասին. Արսեն Թորոսյանը ծաղրել է Գևորգ Գորգիսյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծաղրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։ Գորգիսյանն այսօր հայտարարել էր, որ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից։ Ի պատասխան Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Գորգիսյանի հայտարարությունը և գրել.   «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat […]

Դատական նիստերը չեն կայացել մեկ անձի պատճառովց՝ Աննա Դանիբեկյանի. Արամ Վարդևանյան

Հերթական վիրահատությունն էր տեղի ունեցել դեռ մի քանի օր առաջ, և Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է հետվիրահատական շրջանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: «Կարծում եմ՝ այսօր պետք է ընգծել, որ ցավալիորեն իմ գործընկերներից Կարեն Մեժլումյանի կնոջ՝ սույն գործով պաշտպան ներգրավված Ինեսսա Պետրոսյանի մոտ  կորոնավիրուսային վարակ […]

Նախագիծ բերեք, որ նիստի ժամանակ ինչ շորով, լեզվով ուզեք հարց տաք. քաղաքապետը վրդովվեց

Օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ այլ ավելի հարմար քննարկման հարթակներ դուք չեք ստեղծել, դրա համար մեզ հուսզող հարցերը մենք բարձրաձայնում ենք այստեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Վերջինս միջամտեց ասելով. «Այդ հարթակը դուք ինքներդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված