01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հակառակորդի կրակոցից այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան․ «Հրապարակ»

«Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։

Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։ Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան։ Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։

Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը։ Պաշտպանության նախարարության լրատվականից պաշտոնապես չմեկնաբանեցին կատարվածը, սակայն նախարարությունից հաստատեցին լուրը։ Փոխանցեցին, որ հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից (Դե-Շե-Կա), վարորդները հասցրել են հեռանալ, իսկ մեքենաները լիովին այրվել են եւ այլեւս օգտագործման ենթակա չեն»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ