09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան

Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես գրել է. «Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։ Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ […]

Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից անհարգելի դիտարկելը չեմ կիսում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Որովհետեւ կյանքի պահպանման, առողջության պահպանման իրավունքը ամեն դեպքում առաջնային է։ Կյանքի, պահպանման, առողջության պահպանման իրավունքը գերակա է։ Ձեռնարկված միջոցառումները՝ համավարակի դեմ […]

Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին բացակայությունը դատավորը կհամարի անթույլատրելի ու անհարգելի

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հաշվի առելով համավարակը։ Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց՝ նշելով, թե դատարանում առկա են հնարավոր բոլոր պայմանները՝ շարունակելու դատական նիստը։   Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, թե դատարանի շենքային պայմանները հնարավորություն տալիս են հեռավորություն պահպանելով անցկացնել […]

Սոցապնախարարությունն անվանեք լգբտ նախարարություն, պրծնի գնա. Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էլ ինչի՞ եք ձևեր թափում, միանգամից Սոցապ. նախարարությունն անվանեք լգբտ նախարարություն ու կցեք էն կգսմ-ին՝ պրծնի գնա… Մի քանի պարապ լգբտ էլ են մնացել, որ դեռ պաշտոն չեք տվել, էլ մի ուշացրեք, դրանց էլ տարեք վարչության պետ բան, մի տեղ խցկեք ու վերջ՝ հեղափոխությունը լրիվ թամամ կլինի։ Ո՞նց […]

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր նիրավասությա դատարնում շարունկավում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նշենք, որ տևական ժամանակ է  դատական նիստը հետաձգվում էր՝ համավարկով պայմանավորված։ Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

Գագիկ Ծառուկյանն իր դեմ ցուցմունք տված անձի հետ ունեցել է առերեսում. անձն իր ցուցմունքը հերքել է. պաշտպան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2017 թվականի ընտրակաշառքի գործով առերեսում է ունեցել իր դեմ ցուցմունք տված անձի հետ, վերջինս հերքել է իր տված ցուցմունքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Սարգսյանը նշեց, որ փաստական տվյալներ չկան եւ չեն եղել Գագիկ Ծառուկյանին […]

Հայկական էքսպերիմենտի «պլատոն»

2018-ի մայիսից հաշված շաբաթների անց, անտեսելով ու խեղելով իրական հեղափոխության արժեքները և սկսելով ոչ բանական կառավարման փուլը՝ Հայաստանում ձեռնարկվեց հայկական մեծ էքսպերիմենտը։ Երկու տարիներ ընթացքում այն զարգանում էր իր տրամաբանական կորով՝ յուրաքանչյուր փուլում ունենալով իր ազդեցությունը և ծավալները։ Էքսպերիմենտի կորի վերլուծությունը վկայում է, որ մենք ամենայն հավանականությամբ մոտենում ենք պլատոյին։ Համենայն դեպս՝ փուլերի որակը և […]

Սխալները, որ այսօր կատարվում են, ճակատագրական են և վատ նախադեպ՝ ապագայի համար. Դավիթ Հարությունյան

Գործող իշխանությունները վերջին օրերին իրավաբանության այնպիսի «մաստեր կլաս» են ցուցադրում, որ նախկինները երեւի զարմանքից քար են կտրել։ Նախկիններն ի՞նչ իմանային, որ կարող են մի գիշերվա մեջ սահմանադրական փոփոխություն իրականացնել՝ խորհրդարանում, իշխող մեծամասնությամբ։ Մի քանի ժամում օրենքներ «կարել»՝ առանց ընդդիմության, քաղհասարակության, միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։ Եվ այդ ամենը ծառայեցնել բացառապես սեփական քաղաքական շահերին։ Նախկիններն էլ […]

Ռուսաստանը փոխեց սահմանադրությունը

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին քվեարկությամբ աջակցել է ընտրողների 77․92%-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում էկրանին հրապարակված տվյալների համաձայն՝ քվեարկածների 21.27 տոկոսը դեմ է հանդես եկել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր մասնակցությունը, ըստ վերջին տվյալների, 65 տոկոս է կազմել: Ըստ օրենք՝ի որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դրանց պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված