23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարևոր հարցերը որոշվում են գաղտնի և հանրության աչքից հեռու․«Հրապարակ»

«Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող կամ գաղտնի։ Կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկան՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող։ Սակայն արդյունքում երեկվա նիստի օրակարգի մոտ 90 տոկոսը չզեկուցվող հարցեր էին։

Սա է դեմոկրատիայի ցուցիչը՝ թե գործող կառավարությունը որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում նիստերը։ Բազմաթիվ հարցեր, որոնք կարեւոր են, եւ որտեղ բարձրաձայնման ենթակա դրվագներ կան, չեն զեկուցվում, որ հանրությունը տեղյակ չլինի, թե կառավարությունն ինչ որոշումներ է ընդունում։

Փաստորեն, կառավարության նիստերը դռնբաց դարձնելն ընդամենը շղարշ էր, իրականում կարելի է նիստն անել բաց, բայց բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնել գաղտնի, իսկ հրապարակային նիստում քննարկել պոպուլիստական բնույթի հարցեր՝ անիմաստ զրույցներով։

Եվ սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն պարբերական բնույթ է կրում, երբ կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ