«Դու տեղեկանք չունե՞ս, զեկուցող չունե՞ս, գենշտաբ չունե՞ս, ռազվեդկա չունե՞ս, ի՞նչ է նշանակում՝ տպավորություն ստացա». Աշոտյանը՝ Փաշինյանին
Ի աջակցություն ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի՝ Ոստիկանության Արտաշատի բաժանմունք է այցելել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, Ն. Մալյանին և, ըստ ոստիկանության տվյալների՝ թվով 48 անձանց առավոտյան բերման էին ենթարկել Խոր Վիրապի տարածքից: Ն. Մալյանն ավտոերթ էր նախաձեռնել դեպի Երևան՝ ի նշան բողոքի արտակարգ դրության երկարաձգման, դրա ընթացքում առանց հանրային քննարկման օրենքների ընդունման […]