23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք». Բագրատ Սրբազան

Որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի. Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամեջից կատարած ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը:

«Լրատվությունից գիտեք, որ մեր բանակը կարեւոր քայլ է կատարել, որ մեր բանակը կարեւոր քայլ է կատարել եւ կատարում»,-ասաց նա:

Վերջինին ուղեկցում էին այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Իր հերթին Տավուշի մարզպետն ասաց. «Մենք հիմա գտնվում ենք Մովսես գյուղում: Կյանքը բնականոն հունի մեջ է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով եւ մեծապես շնորհիվ մեր փառապանծ հայոց բանակի, որն ապահովում է մեր ու մեր գյուղերի անդորրը: Մենք կերտել ենք հաղթական բանակ, որը հաղթական է լինելու մինչեւ վերջ»:

Բագրատ Սրբազանը նույնպես հավաստեց, որ Մովսեսում տագնապ ու վախ չկա, ու մովսեսցին պատրաստ է մեր բանակի, սպաների ու զինվորների հետ միասին դիմագրավել ցանկացած հարձակման:

Բագրատ Գալստանյանը նաեւ խնդրանքով դիմեց թիկունքում գտնվող հայ ժողովրդին:

«Անկախ նրանից, քաղաքական ինչ կողմնորոշում ունեք, բոլորդ էլ հարգելի եք: Շատ եմ խնդրում ձեզ գոնե այս վայրկյանին մարդկանց ո՛չ թիրախավորեք, ո՛չ անվանարկեք, ո՛չ որեւէ կերպ փորձեք ցեխ շպրտել: Այս պահին ոչ նախկին կա, ոչ ներկա, բոլորս ներկայում ենք ապրում: Գոնե մի քանի օր հանդարտվեք, որովհետեւ սա մեր բոլորի կյանքն է: Կորուստներն էլ են մերը, ձեռքբերումներն էլ: Ավել պակաս բաներ մի գրեք: Սա ավելի է անհանգստացնում մեզ, քան դիմացում գտնվող հակառակորդը»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ