Թուրքիան իր սադրիչ կեցվածքով հաստատում է, որ գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, այլ ԼՂ կոնֆլիկտի ներգրավված կողմ. ԱԳՆ
Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլեւ տարածում է բացահայտ սուտ եւ ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն […]