09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին

ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի  խոսնակ  Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին:

«Ինքը պիտի հեռանա». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Առաջարկվող ելքերը վստահաբար իրատեսական են: Մենք փրփուրներից բռնվելու փորձեր չենք անում, որովհետեւ միասնականությունը, հայ ժողովրդի համախմբվածությունը միշտ էլ ապացուցել է, որ հաղթանակ է տանում»,- Ազատության հրապարակում, 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով հարցին՝ իրատեսակա՞ն են ստեղծված իրավիճակի դուրս գալու քաղաքական եւ իրավական առաջարկվող տարբերակները, թե՞ […]

Հայրենիքը վտանգված է, պատգամավորնե՛ր, առաջնորդվեք ձեր խղճով և համոզմունքներով․Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապրում ենք Հայ ժողովրդի, Հայոց պետականության, Արցախի համար ամենադրամատիկ և ամենացավալի օրերը։   Սգում և կիսում եմ բոլոր որդեկորույս մայրերի և այրիացած կանանց ցավը։ Այս օրերին ժողովուրդը միակամ մերժում է գաղտնությամբ, հանիրավի ստորագրաված հայտարարությունը։   Կփորձեմ խոսել որոշ իրավական խնդիրների մասին։   Փաստաթղթի անվանումն է ‹‹Հայտարարություն››։ ‹‹Հայտարարություն›› […]

2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա. Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կամ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Խորհրդարանական մեծամասնությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ձևավորել նոր կառավարություն:   Հոկտեմբերին, մինչև վիճակն […]

Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։ Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմում եմ մեր դիվանագետներին և զինվորականներին Ես գիտեմ, որ դուք շոկի մեջ եք։ Ճիշտ այնպես, ինչպես բոլորս։ Հարգե՜լի դիվանագետներ, Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն […]

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ԱԱԾ

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։ Իշխան Սաղաթելյանը համաձայնել է ներկայանալ ԱԱԾ։ «Ես կգամ, բայց խոստանում եմ, որ վաղը միասին գնալու ենք Նիկոլի հետևից», – իրեն ԱԱԾ հրավիրող փոխգնդապեսին ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», – նշեց նա: Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց: Միայն ընդգծեց՝ առաջին […]

«Արայիկ, դո՛ւ անձամբ, գաղտնի ես պահում զոհված զինվորների ցուցակը։ Մինչև հիմա․․․ Ու այսքանից հետո դեռ մա՞տ ես թափ տալիս։ Ո՞վ։ Դո՞ւ։ Ձենդ կտրի հենց հիմա՛»․ Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսեցի Արայիկ Հարությունյանի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ նա մեղադրում էր բոլորին ու հայ ժողովրդին կապիտուլյացիայի համար՝ գցելով իր վրայից բոլոր տեսակի պատասխանատվությունները։ Իր այդ ելույթում Արայիկը բառացիորեն ասում է. «Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս»։ Պատերազմը տևել է 44 օր։ Եթե ամեն օր 100 զոհ տայինք, […]

Գեղամ Մանուկյանն ԱԱԾ-ում է

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Լուրը փորձեցինք ճշտել վերջինիս փաստաբան Գարիկ Սահակյանից: Վերջինս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հետ 15 րոպե առաջ են կապ հաստատել, և այս պահին ինքը գնում է ԱԱԾ՝ իր վստահորդին իրավական օգնություն ցույց տալու: «Այլ մանրամասների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված