22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա. Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կամ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Խորհրդարանական մեծամասնությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ձևավորել նոր կառավարություն:
 
Հոկտեմբերին, մինչև վիճակն այսօրվա փակուղի հասցնելը, Վազգեն Մանուկյանը փրկօղակ նետեց Փաշինյանին: Նա առաջարկեց ներգրավել բոլորին, ովքեր կարող են որևէ օգտակարություն ունենալ և կիսել բարդագույն խնդիրների լուծման քաղաքական պատասխանատվությունը: Այդ առաջարկի մերժման արդյունքում այս վիճակի ողջ պատասխանատվությունը գործող կառավարության վրա է:
 
Այս փուլում չի կարելի մեղավորներ փնտրել և նախկին ու ներկա անել, պատիժներ նշանակել: Նիկոլի հեռանալն էլ իր պատիժը չէ, այլ նվազագույն կենսական անհրաժեշտություն: Խորհրդարանը կարող է, ի վիճակի է գործունակ և իրավազոր կառավարություն ձևավորել: Այսօր որևէ ուղղությամբ` պաշտպանականից և դիվանագիտականից մինչև առողջապահական պատասխանատվություն ստանձնելը ինքնազոհության առավելագույն մակարդակ է ենթադրում, քանի որ որևէ ուղղությամբ այս փուլում չկան «լավ» կամ «հաճելի» լուծումներ` միևունույնն է բոլորիս սպասում է զրկանքների, ցավի, արյան և տքնաջան աշխատանքի երկարաշունչ փուլ: Եվ այդ փուլն անգամ լավագույնս անցնելու համար երախտագիտություն ակնկալողն այս գործընթացում անելիք չունի»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ