Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հերքել է ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկությունը, որ իրեն չեն հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն: «Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող […]





































