Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/08/IMG_0527-300x199.png)
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ Նա X-ում (նախկին՝ թվիթեր) գրել է․ «Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքի խաթարմանը: Դա անընդունելի է»։