17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սոթքում ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհված երկու զինծառայողները Արարատի մարզից են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը տեեկացնում է, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը։ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում […]

Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի՝ Վարդենիսում թշնամու ագրեսիան իրականացվել է նիկոլի խնդրանքով կամ նիկոլ-ալիև զույգի գծագրած սցենարով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի՝ Վարդենիսում թշնամու ագրեսիան իրականացվել է նիկոլի խնդրանքով կամ նիկոլ-ալիև զույգի գծագրած սցենարով։ Բանն այն է, որ Արցախյան զարգացումները հույսի նշույլ են ստեղծել, որ Հայաստանը ծնկած վիճակից ոտքի է կանգնելու։ Իսկ դա հակասում է «ասֆալտ՝ Հայրենիքի դիմաց» ծրագրի կապալառու նիկոլին ու պատվիրատու ալիևին»

Առաջնագծի տարբեր հատվածներում լարվածության բարձր ռիսկ կլինի․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի և Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում, առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը: Եվ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ […]

Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա, լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի […]

Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր. Տիգրան Աբրահամյան

Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Առաջինը՝ ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում: Երկրորդը՝ Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում […]

Արցախը՝ փոփոխությունների շեմին․ «Հրապարակ»

Եթե, իր խոստման համաձայն, Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ին ներկայացնի հրաժարականի դիմումը, ապա այն ուժի մեջ կմտնի եռօրյա ժամկետում: Ապա 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն, եւ խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածները կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել կեսից […]

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է

Այսօր սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի, գրի եւ դպրության օրը: Հայաստանի դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը: Սեպտեմբերի 1-ն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված […]

Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այդ մասին ասված է Արտակ Բեգլարյանի Ֆեյսբուքի էջում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից: Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված