18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ողջ հայության մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: «Սիրելի արցախցիներ, քույրեր և եղբայրներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը։ Ռոբերտ Քոչարյան 02.09.2023թ.»:

Դպրոցականները դեռ երկու ամիս դասագիրք չեն ունենա. «Ժողովուրդ»

Այս ուսումնական տարին սկսվեց սկանդալով. դպրոցահասակների համար նախատեսված դասագրքերը Կրթության եւ այլ ոլորտների նախարարությունը չի հասցրել տպագրել: Երեկ հայաստանյան շատ դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը՝ ասելով, թե դասագրքեր չկան, «դասից կփախչեն»: Տարբեր ահազանգերի հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է անցած տարվա նոյեմբերին անցկացներ մրցույթը, սակայն բավարար հայտեր չլինելու պատճառով մրցույթները հետաձգվել […]

«Ելքը իրավիճակից առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ. «Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և […]

Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. նրա անունը հեռացվել է զոհվածների ցուցակից

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության […]

Իշխանությունը քարոզչական հեքիաթներ հորինելու-տարածելու, Արցախի շուրջ նոր ինտրիգներ հրահելու փոխարեն պետք է մտածի պաշտպանության և էֆեկտիվ մարտ վարելու մասին»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել: Դժվար է ասել, թե Ադրբեջանի մտքին այս պահին ինչ կա ու հաջորդ հարվածը երբ և ուր կհասցնի, համենայդեպս տարածաշրջանային լարվածությունն անընդհատ իրեն զգացնել է տալու: Իշխանությունը քարոզչական […]

Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը կրում է նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ. ՀՀ ՄԻՊ

Պաշտպանի հայտարարությունը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Այսօր՝ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից, Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև ԱԹՍ և ականանետ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ […]

Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հետ: Հայտարարությունում ասվում է. «ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի […]

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր. ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված