Նախնական համաձայնությամբ և ալկոհոլի ազդեցությամբ ներկայացել են նախագահի նստավայր և կրակել շենքի և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ․ Նոր մանրամասներ՝ Արցախից

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը […]