07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ իշխանություններն Արցախը փրկելու փոխարեն զբաղված են քաղաքական մուրացկանությամբ․Սեյրան Օհանյան

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին։

«Քառորդ դարից ավելի հաղթանակած Արցախը Հայաստանի սահմանապահն էր և կրակը վերցնելով իր վրա՝ թույլ չէր տալիս՝ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Քառորդ դարից ավելի Արցախ-Հայաստան անվտանգային գոտին հաղթանակած էր, ամուր ու անառիկ, և հակառակորդի յուրաքանչյուր սադրանք ստանում էր արժանի հակահարված։

Սակայն, այսօր ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով Արցախը շրջափակման մեջ է։ Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ժողովրդին համախմբելու և միասնական ճակատով թշնամուն կանգնեցնելու, հետ շպրտելու, Արցախը փրկելու փոխարեն, զբաղված են քաղաքական մուրացկանությամբ ու դեռ ավելին, այս ուղղությամբ իրենց անգործությունն արդարացնելու նպատակով տալիս են բարոյականությունից, տրամաբանությունից զուրկ մեկնաբանություններ՝ Արցախը հանձնելու, միայնակ թողնելու, զոհաբերելու՝ խաղաղության կեղծ օրակարգի վերաբերյալ։

Ուստի կոչ եմ անում Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, մեր մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներին՝
սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, գալ Ազատության հրապարակ և ավելի վճռական շարունակել պայքարը Արցախի ու Հայաստանի լինելիության համար», – գրել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ