17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը. Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետը, որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող: Երբևէ որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը: Այն ինֆորմացիան, որ ձեռքի հետ փոխանցեց ՀՀ վարչապետը. «Մեզ հավաստի տեղեկություններ […]

Ռուսաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ՌԴ վարչապետին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Բաքուն նախատեսում է Լաչինը միակողմանի բացել՝ ԼՂ բնակիչներին դուրս մղելու նպատակով․ Մարուքյան

Մեր տեղեկություններով՝ Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տարածքից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության, այդ մասին թվիթերյան(X) էջում գրում է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է. սկզբում անդադար գնդակահարում, սպանում, գրավում են մարդկանց, երկար ժամանակ սովամահ են անում նրանց, իսկ հետո ճանապարհ են բացում, որ […]

Մեր ունեցած տեղեկություններով Բաքուն ուզում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ԼՂ-ում […]

Ինձ ասացին՝ այսօր իսկ վերադարձեք Մոսկվա, Հայաստանում Դուք անցանկալի անձ եք. Կրիվոպուսկով

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։ Հինգշաբթի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է անձամբ ինքը՝ Կրիվոպուսկովը։ «Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց […]

Մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակ լինելուն և Բաքվին հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 7-րդ կետի պահանջները: «Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: […]

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանն առանձնանում թիմից. «Փաստ»

«Օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն էր։ Վեհափառը դարձավ 72 տարեկան։ Սոցցանցերում ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ իշխանությունները, սկսյալ Նիկոլ Փաշինյանից, չեն շնորհավորել Կաթողիկոսի ծննդյան տոնը: Երեկ, սակայն, ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունները, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին: Սա ինքնին ուշագրավ է այն առումով, որ, ճիշտ […]

«Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել: Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երեւի լսել եք Ալիեւի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, […]

Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտնվել է Հայաստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում: Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան նա ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ»-ի չվերթով, և նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Կրիվոպուսկովը 2009–2013 թթ եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված