22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի հեճուկս Էրդողանի, Ալիևի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Եթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան ՝Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից, ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/շարժումից։

Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշեւիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը, ապա 2018-2023թթ. նեոբոլշեւիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից, քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։

Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության » եւ «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։

Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։

1937-ի ավանդույթների համաձաձն ՝սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով, որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու, կամ անուններն անեծք են լինելու։

Ի հեճուկս Էրդողանի, Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու։

Ով ի՞նչ կանի, իրեն է անելու։

Մարդ կա արժանապատիվ ննջում է, «մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ