07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ նրանք են քեզ քշելու… Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց պողոտայից բերման ենթարկեցին այս տղերքին/տեսանյութ/

Այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»: Ըստ ոստիկանության՝ կա 35 բերման ենթարկված։  Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց պողոտայից բերման ենթարկեցին այս տղերքին։ Նիկոլ նրանք են քեզ քշելու… գրում է Գեղամ Մանուկյանը։     

Դավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի։   Ռուսաստանը դարձել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը,Թուրքիան ու Ադրբեջանը՝սպառնալիքը,իսկ Հայաատանի հողատու իշխանությունը՝ «փուռը տվողն» ու անմեղսունակ դիտորդը»։

Ստահակ-դավաճանին ումի՞ց եք պաշտպանում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեւանի կենտրոնում այս պահին տեղի է ունենում սարսափելին՝ հայ ոստիկանները/երեւի նախ պետք է պարզել, դրանք միայն ոստիկան են, թե ինչ-որ հաստավզի ախռանա եւ կա այդտեղ/,անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, պատերազմին մասնակցած տղաների, որդեկորույս մայրերի եւ հայրերի նկատմամբ․․Այս խայտառակությանը պետք է վերջ տալ, […]

Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը անգամ քնելուց պիտի հասկանա, ականջին օղ լինի, որ ինքն ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը 8-օրյա հացադուլն այսօր դադարեցրեց։ «Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը։ Ինքն ամեն վայրկյան հայրենիքից մի […]

Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է կյանքի գնով պահած դիրքերը. զինվորականներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականներից մեկը լրագրողներին ասաց, որ պատերազմի առաջին օրվանից ՀՅԴ  վաշտի շարքերում մեկնել է առաջնագիծ։  «Եղել ենք ամենաթեժ կետերում՝ սկզբում Մատաղիսում, ապա՝ Եղնիկներում։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը։ Մենք մեզ դավաճանված ու խոցված ենք զգում», – ասաց նա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հավաստիացումները, որ բանակում […]

Ալիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսել քաղաքը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:   Այդ կերպ, Ադրբեջանի ղեկավարն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը և ադրբեջանական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու պահանջին: […]

«Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, քաղաքացիները ակցիա են իրականացրել Գյումրիում «իմքայլական» Կարեն Սարուխանյանի տան բակում, որի ժամանակ նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես»:

Պետությո՞ւն է սա, 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք հարցին էսպիսի լուծում տա՞ք. անհետ կորածի հայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ փորձեցին մտնել Պաշտպանության նախարարության ընդունարան, սակայն ոստիկանները չթույլատրեցին։ Նրանք ընդունարանի դիմաց պատ են կազմել, որպեսզի հնարավոր չլինի մտնել ներս։ «Տղերք, եղբայրաբար թողեք մտնենք»,- ոստիկաններին դիմելով ասացին ակցիայի մասնակցիները, ոստիկանները դիմադրեցին։ «Պետությո՞ւն է սա, երեխուս ուղարկել եմ, եկել եմ, ասում եմ՝ թող հարցին լուծում տա, չի կարողանում, ինչի՞ չի կարողանում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված