06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Երբեւէ նման անելանելի վիճակում չենք եղել։ Այսօր մեզ մոռացնել են տալիս այն կոդը, որով 1500 տարի առաջ ենք գնացել․ Սերժ Սրապիոնյան /տեսանյութ/

MEZZO ակումբում կազմակերպված հավաքին «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով, ընդունվել է կոչ` ուղղված հայ ժողովրդին և ներկա իշխանություններին։ Մտավորականները նույնպես միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Կրեմլն արձագանքեց նիկոլականի հիմարությանը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Կրեմլն արձագանքեց նիկոլականի հիմարությանը Կրեմլի խոսափող համարվող, հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել է ՀՀ ԱԺ քայլիստ պատուհաս երեսփոխան Հովհաննես Իգիթյանի մտքի գոհրաներին, ով ընդդիմադիրներին առաջարկել էր նաև պահանջել Պուտինի հրաժարականը, քանի որ վերջինս ևս ստորագրել էր Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիան…Դե Իգիթյանի տգետ մտքերին չեմ էլ անդրադառնա…Բայց վատն այն է, որ […]

«Ինչ անում են` լավ են անում: Երկրի համար են անում: Քշի գնա». Ոստիկանը՝ վարորդին

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ 30 րոպե պահելուց հետո բացեցինք հերթական փակված փողոցը` վարորդ-քաղաքացիներից մեկը իջավ մեքենայից ու փնթփնթաց, թե «էս ինչ են էէ անում..» և այլն: Այդ պահին իրեն մոտեցավ ոստիկանը ու ասեց. -Ինչ անում են` լավ են անում: Երկրի համար են անում: Քշի գնա»:

Բերման է ենթարկվել 34 քաղաքացի

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի։  Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):  

Դիմում եմ իմ նախկին գործընկերներիս, մի ծառայեք ստոր ու ազգադավ իշխանությանը, դուք դառնում եք գործիք, հանցակիցը՝ դավաճաններին․ Սայաթ Շիրինյան

Դիմում եմ իմ նախկին գործընկերներիս, մի ծառայեք ստոր ու ազգադավ իշխանությանը, դուք դառնում եք գործիք, հանցակիցը՝ դավաճաններին։ Եթե մտածում եք, որ այժմ կկորցնեք ձեր աշխատանքը, ապա ավելի լավ է հիմա արժանապատվորեն հեռանաք, հակառակ դեպքում դուք անպայմանորեն անփառունակ ձևով կհեռացվեք, այս ստահակներին վռնդելուց հետո։ Միևնույնն է դավաճան նիկոլը հեռացվելու է, դուք մի անարգեք ինչպես ձեր ընտանիքների, […]

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. տեղեկացրեց Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում: «Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել ու հայհոյել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, […]

Բալահովիտ համայնքը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Բալահովիտի համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը և համայնքի ավագանին պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Պարտված իշխանությունը բարոյական իրավունք չունի ղեկավարելու երկիրը»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի հրաժարականի պահանջին էին միացել նաև Ապարան, Թումանյան և Նորաշեն համայնքները։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված