06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայր խորեն վարդապետ Առաքելյանը գրում է․ «Սիրելի քույրեր և եղբայրներ, Մեր երկիրն այսօր նմանվել է փոթորկվող նավի, ուր խուճապահար ամբոխը բախվում է կատաղի ալիքներին և փոթորկի դեմ միասնական որոշումներով նավը ափ հանելու փոխարեն, իրար հանդեպ լցված է ատելությամբ ու մաղձով, ամեն բանի մեջ դիմացինին մեղադրելու անհագ ցանկությամբ: Այս ընթացքն օրեցօր ավելի է մոտեցնում մեր խորտակման […]

«Հողատու Նիկոլը մեզնից գողացել է մեր 30 տարվա հաղթանակը». Էդուարդ Շարմազանով

Մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած Արժանապատվության երթին մասնակցում էր նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա: «Իմ հայ ժողովուրդ, հողատու Նիկոլը մեզնից գողացել է մեր 30 տարվա հաղթանակը, մեր 30 տարվա երազանքը, Շուշին, Հադրութը, ազատագրված Արցախը, նա ծնկի է եկել Ալիևի առաջ, նա կզել […]

Պատիվ ունեմ և հենց պատվից ելնելով հեռանում եմ. Ոստիկանության մայորն ազատման դիմում է գրել

Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը գրում է․ «Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով եւ անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։ Միաժամանակ կփաստեք նաեւ, որ անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի […]

«Տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը լուծեց, իսկ ինքնորոշումն ո՞ւր կորավ». Էդվարդ Նալբանդյան․ Առավոտ

Կային կասկածներ թե ինչքանո՞վ է հնարավոր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք այլեւս անելիք չունեին, բայց շատ կարեւոր էր այդ ձեւաչափը պահպանելը: Շատ կարեւոր էր այն հայտարարությունը արտգործնախարարների մակարդակով, որ այդ ձեւաչափը պահպանվելու է: Կարեւոր էր նաեւ պահպանել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ ու այդ հայտարարությամբ կար ամբողջական աջակցություն: Իսկ ինչ […]

«Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս վիճակը, բայց պետք է պայքարենք դավաճան իշխանության դեմ․ Արթուր Վանեցյան

«Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս վիճակը, բայց պետք է հասկանանք, որ Հայաստանի փրկության և մեր ժողովրդի ու երեխաների համար պետք է պայքարենք դավաճան իշխանությունների դեմ»,-այսօր Երեւանում մեկնարկած Արժանապատվության երթի ավարտին այսպես Արթուր Վանեցյանը դիմեց ոստիկաններին։ Քաղաքացիները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին, իսկ Վանեցյանը հայտարարեց օրվա երթի ավարտի մասին, հավելելով՝ որ վաղն […]

Ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և […]

Ոստիկանական բռնության արդյունքում 2 քաղաքացի Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ու մանրամասնում, որ քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված