04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայր խորեն վարդապետ Առաքելյանը գրում է․

«Սիրելի քույրեր և եղբայրներ, Մեր երկիրն այսօր նմանվել է փոթորկվող նավի, ուր խուճապահար ամբոխը բախվում է կատաղի ալիքներին և փոթորկի դեմ միասնական որոշումներով նավը ափ հանելու փոխարեն, իրար հանդեպ լցված է ատելությամբ ու մաղձով, ամեն բանի մեջ դիմացինին մեղադրելու անհագ ցանկությամբ:

Այս ընթացքն օրեցօր ավելի է մոտեցնում մեր խորտակման ժամը: Հուսահատվել պետք չէ, մեղավորներ փնտրել ևս: Անհրաժեշտ է լինել համարձակ, թողնել բոլոր տեսակի մարդկային ու անձնական շահերը, ստեղծել սիրո և համերաշխության մթնոլորտ, մերժել ատելությունն ու վերացնել միմիյանց հանդեպ վիրավորական ու կռիվ հրահրող խոսքերը, ապավինել Աստծուն և Բարձրյալի կամքը հայցելով, ընտրել նոր առաջնորդ՝ գործող վարչապետին հորդորելով հրաժարվել զբաղեցրած դիրքից, բացառապես օրինական ճանապարհով, և ժողովրդի ազատ ըտրությամբ այն նոր անձի վստահելու, խոհեմ որոշում կայացնել:

Խորեն Վրդ.Առաքելյան Առաջնորդական տեղապահ Հունահայոց թեմի»։

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ