05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանն առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ, Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց: Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»:

Արցախի բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

«Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է… ամեն մետրի համար ծանր մարտեր են». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է: Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը […]

Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին․ Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենթարկվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։ Կոչ […]

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Արցախի խաղաղ բնակչության տարհանում՝ ամենավտանգավոր շրջաններից

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղափոխվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,- ասված է հաղորդագրության մեջ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված