Արցախում՝ հրետակոծության տակ, նկուղում երեխա է ծնվել

Արցախում՝ հրետակության տակ, նկուղում երեխա է ծնվել։
Արցախում՝ հրետակության տակ, նկուղում երեխա է ծնվել։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային՝ Արցախի նկատմամբ․ «Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի: Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ պաշտպանել […]
Քիչ առաջ Ստեփանակերտի բնակիչներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հրետակոծել են Արեշ թաղամասը, հայտնում է «Արցախինֆո» տելեգրամյան ալիքը։ Առնվազն երեք տուն ավերվել է, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն առայժմ չկա։ «Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ […]
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Հարգելի՛ արցախցիներ, ինձ համար պատիվ է ձեր կողքին լինել մեր պատմության այս ծանր պահին։ Դուք նորից ապացուցեցիք ամբողջ աշխարհին, որ հնարավոր չէ ձեզ կոտրել ո՛չ շրջափակմամբ, ո՛չ ֆիզիկական ոչնչացման փորձով։ Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, որոնք կոտրեցին իրենց և իրենց խոսքերի նկատմամբ հավատն ու […]
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ «Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը: «Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք, արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում […]
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում։ Նա մասնավորապես ասել է. «Այսօր ուզում եմ պնդել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մեր հանձնաժողովի մտահոգության առարկան դառնա։ 9-ամսյա պաշարումից հետո, որն ամբողջությամբ տակնուվրա է արել քաղաքացիական կյանքը և 1991 թվականից ի վեր ստեղծված ժողովրդավարական կառավարման համակարգը,Ադրբեջանը, ունենալով […]
«ՀայաՔվե» նախաձեռնության շտաբը հրատապ հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության շտաբը, արձանագրելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ հարձակումը՝ 1․ խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու փաստացի անգործությունը ադրբեջանական ագրեսիային անհապաղ հակազդման հարցում․ 2․ ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի […]
Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։ «Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար ապօրինի հայկական զինված խմբավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, և ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ», – ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։