Ադրբեջանն իմ ցանկությամբ չի սկսել պատերազմ, միգուցե Նիկոլի խնդրանքով է սկսել. Կարին Տոնոյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրում է. «Կապիտուլյանտն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Անգամ հայկական ազգային դաշտում, անօգնականությունից ու անելանելիությունից դրդված, նկատվում է որոշակի սպասում։ Մինչդեռ կյանքը սովորեցրել է, որ ոչ մի հայանպաստ սպասում դե-ֆակտո իշխանություններից ունենալ պետք չէ։ Այդ նիստ կոչվածի արդյունքն ամենայն հավանականությամբ հանգելու է • հերթական անգամ Ադրբեջանից խաղաղության պայմանագիր մուրալուն • ռուսական խաղաղապահներին […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել: Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել: Իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում»։
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից Civilnet-ի հետ զրույցում հաստատել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վիրավոր երեխաներ
Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»: