15 Մարտի, Saturday, 2025
KFC

Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն: Իսկ իրենց դերը` դրան ՇԱՏ ուշադիր հետևելն է: Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին […]

Հրետակոծությունն առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ Արցախի ողջ տարածքում. արցախցի

Ղեկավարությունը առայժմ որևէ բան չի ասել տարհանման մասին։ Այս մասին Արցախից «Փաստինֆո»-ին ասաց Հովիկ Ավանեսովը։ «Իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Ավելին՝ հրետակոծությունն ադրբեջանական ուժերի կողմից առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են տարբեր քաղաքացիական նշանակության օբյեկտներ Արցախի ողջ տարածքում։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը զերծ չի մնալու իր ահաբեկչական քաղաքականությունից և ամեն […]

Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը կհաջողվի տեղափոխել խաղաղ ճանապարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,- ասել է ՌԴ նախագահը։

Բաքուն և Ստեփանակերտը կրակի լիակատար դադարեցման պայմանավորվածություն են ձեռք բերել. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցման պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Պայմանավորվածությունների կատարումը կիրականացվի ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ […]

Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում իրավիճակի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստան Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ «Ենթադրվում է, որ խաղաղապահներն ամբողջությամբ ու առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն»,- ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը։ Նա ասաց, թե Հայաստանի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն վարկածը, որ ԼՂ դեմ […]

«Ալիևը, Էդրողանը, Պուտինը, Նիկոլի համաձայնությամբ, Արևմուտքի հեզ հայացքի ներքո ոչնչացրին բնիկ ժողովրդի». էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևը, Էդրողանը, Պուտինը, Նիկոլի համաձայնությամբ, Արևմուտքի հեզ հայացքի ներքո ոչնչացրին բնիկ ժողովրդի՝ զրկելով նրան իր հայրենիքից: Արցախը միակ տարածքն է, որտեղ ապրում են բնիկ հայերը: Արցախցիները մեն-մենակ չեն կարող պայքարել ողջ աշխարհի դեմ: Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Եվ այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի […]

«Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ». Վարուժան Գեղամյան

ՎարուժաՆ Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։ […]

Ադրբեջանի իշխանություների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Եվլախում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերի՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված