ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՆՁՆՈՂԻ ՈՒՂԵՐՁԸ. ՈՒՂԻՂ

Այդ փաստաթղթում ամեն ինչ ասվելու է և դրանով որոշվելու է Արցախում մեր հայ բնակչության ճակատագիրը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ կան, ովքեր քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անելու.«Այսօր Հայաստանի […]
Եվլախում մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղկալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ […]
Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացին, թե սեպտեմբերի 19-ին, Արցախում սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ երբ իրեն զանգահարել է լրագրողը և հարցրել է, թե ինչ է անում, պատգամավորը պատասխանել է. «Սուրճ եմ խմում»։ «Բա ի՞նչ անեի, խաբեի՞։ Ես սուրճ էի խմում, խաբեի՞ մարդուն» , – ասաց Հովիկ Աղազարյանը։ Նա ասաց, […]
Արցախի «Ջանէ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան… Դու իմ հովհանորը պիտի լինեիր, Հայաստան ջան… Էսօր քեզ լալահառաչ շնորհավորողներին կասես, որ դու անասունների կառավարման տակ ես, Հայաստան ջան, ու որ քեզ ազատել ա պետք, Հայաստան ջան»:
Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյունով արդեն հասել է Եվլախ։ Այսօր ադրբեջանական այդ քաղաքում տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Մինչ Արցախը պայքարում է լինել-չլինելու համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մարտեր մղել՝ յուրաքանչյուր քվեաթերթիկի համար, որ Երեւանում իշխանություն զավթի։ Ավագանու ընտրություններից հետո հանձնաժողովների իշխանական անդամների պահանջով մասշտաբային վերահաշվարկ է սկսվել, որը կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում փոփոխություններն այնքան շատ չեն, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն։ Այնպես որ […]
Տիգրան Աբրահամյանը գրում է․ Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին: Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա: Ճիշտ է` Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը […]
Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10 խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։ [ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]