16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՌԴ-ն իր գործողություններով ՀՀ-ում մեծացնում է հակառուսական տրամադրությունները. Նրա հաշվարկը պրիմիտիվ է. Դավիթ Անանյան

Ռուսաստանն իր գործողություններով (ավելի շատ՝ իր անգործությամբ) զարմանալիորեն ու անհեռատես կերպով Հայաստանում մեծացնում է հակառուսական տրամադրությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նաեւ գրել է. «Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է ․․․ իր թողտվությամբ ու իմացությամբ թույլ տալ մեր թշնամուն ցեղասպանություն իրականացել Արցախում․․․ արդյունքում հայ ժողովուրդն իր արդարացի ցասումով կհեռացնի նրանց համար անցանկալի ղեկավարին, իսկ ավելի հեռահար նպատակը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Սյունիքի միջանցքը ուժով վերցնելուց հետո իր վերահսկողության ներքո դրա գործարկում՝ ըստ էության, թուրք-ադրբեջանական «տեղաշարժերի», իսկ ավելի գլոբալ առումով՝ Հնդկաստանի և Իրանի՝ այս տարածաշրջանում մեգա ձեռնարկումներում որոշակի մասնակից դառնալու դերակատարության ապահովում։

Արդյո՞ք սա բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրի վարքագիծ է․․․

Ռուսաստանը կարծես հետևություններ չի կատարել ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում իր “ձեռքբերումների” առումով, երբ նախապատերազմական Ուկրաինայում իրենց նկատմամբ, ընդհանուր առմամբ, բավականին լոյալ տրամադրվածություն ունեցեղ ուկրաինական ժողովուրդն այժմ տոտալ ատելությամբ է լցված Ռուսաստանի հանդեպ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ