#ՀԻՄԱ: ՉԱՎԱՐՏՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ 3-ՐԴ ՏԱՐԻՆ. ԵՌԱԲԼՈՒՐ` ՈՒՂԻՂ

Տիգրան աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջքւմ գրում է․ «Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել: Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի: Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաբայան Սամո անուն ազգանունով մեկը և 2020-ի նոյեմբերին առաջիններից թողեց ու փախավ Ստեփանակերտից, և՝ այսօր։ Հիմա եկել Պետրոսի մոտ իրեն դրել է իր երազած տղու տեղը։ Ես գիտեի նա հերոս է, բայց արի ու տես իրականում դուրս եկավ ընդամենը շարքային զավզակ… նիկոլական զավզակ։ Արցախի նախկին նախագահներն ու պատգամավորներից […]
Այս օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդկանց ենք կեցավայրով ապահովել, մամուլի ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Նրանցից մոտ 1000-ը բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքում», – ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, թե շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում տեղահանված արցախցիների տեղակայումը։ «Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ։ Սա միակ օգնությունը չէ, որ իրականացրել […]
«Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով», – Նախիջևանից վերադառնալու ճանապարհին, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Եթե ուզում ենք, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները խաղաղության երթուղիներ լինեն, հարցերը պետք է հանգիստ և առանց կոնֆլիկտների լուծենք։ Ինչ վերաբերում է այն գնացքին, որ Թուրքիայով, Նախիջևանի տարածքով ու Հայաստանով պետք է […]
Հազարավոր արցախահայեր ադրբեջանական ցեղասպան քաղաքականության սպառնալիքի տակ բռնի տեղահանվում են իրենց բնօրրանից։ Երեխաներին գիրկն առած արցախցի կանանց մի մասը հազիվ է հասել Գորիս՝ չիմանալով, թե ինչպես են հետագայում ապրելու ու ինչպես են մեծացնելու իրենց երեխաներին։ Ծերերը, որոնք տեսել են ադրբեջանական յաթաղանը՝ 1988 թվականից սկսած՝ 44-օրյա պատերազմից հետո, մտածել են, թե օր ծերության, երբ մահանան` կհուղարկավորվեն […]
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար, այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։ Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։